Այսօրվա նկարումս գույները աննակարգրելի վառ էին

img_1896.jpgԱյսօր գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում տեղի ունեցավ շրջանավարտների` մեր «Վեջին ակորդ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ես ներկայացրել էի իմ երկու տարվա աշխատանքներից ամենասիրելիները: Չնայած որ, իմ աշխատանքների մի փոքր մասն էր` նրանց մեջ ես դրել եմ իմ ողջ սերը: Ներակացրել էի ութ նկար՝ հիմնականում օպ արտ և աբստրակցիոնիզմ ոճում: Նկարներումս հիմնականում գերակշռում են սև և սպիտակ գույները՝ ես դրանցում տեսել եմ լույս և ստվերը: Չեմ կարողանում այսօրվա տպավորությունները հանձնել թղթին, այ եթե ասեին նկարի զգացողություններդ, ապա նկարումս կլիներ դեղինը,կլիներ վառ կարմիրը, լույսը կգերիշխեր իմ այսօրվա նկարում: Համոզված եմ, որ «Վեջին ակորդ»-ը տանելու է դեպի նոր սանդուխք ու բաձրանալու եմ վեր ու վեր: Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին Կարեն Մկրտչյանին, Գագիկ Չարչյանին, Արման Գրիգորյանին: Հպարտ եմ, որ նրանց նման մարդիկ են եղել իմ ուսուցիչը: Չգիտեմ էլ ինչ բառերով շնորհակալություն հայտնեմ տիար Բլեյանին, որ ստեղծել է այս մոլորակը՝ ներկապնակի ամենավառ գույներով լցված:

Leave a comment