Ստեղծագործական թոհ ու բոհ մեր ջոկատում

 

 

Ամառային գործունեությունը շարունակվում է: Աշխատանքային թոհ ու բոհը  ավելի է աշխույժանում իր հետ ավելացնելով ավելիին հասնելու ձգտումը: Գործն ավելի մեծ տեմպով, ավելի մեծ սիրով ու նվիրումով է ընթանում: Գործեր կան որոնք հասցնում ենք ավարտին` մեծ ծավալով, բայց կարճ ժամանակում ու կան դեռ գործեր, որ սկիզբ են նոր մտքերի: Նոր էսկիզներ, նոր նպատակներով լի օրեր, որոնք նույն կերպ՝ մեծ սիրով ավարտին կհասցնենք:

Continue reading “Ստեղծագործական թոհ ու բոհ մեր ջոկատում”

Ամառն իզուր չի անցնի.Նոր աշխարհ արվեստում

Դպրոցն ավարտելուց հետո էլ դեռ կապ կա դպրոցի հետ: Ինչպես տիար Բլեյանն է ասում, ավարտվեց մի շրջան և սկսվեց նորը: Կրթահամալիրը ընձեռեց նոր հնարավորություն՝ աշխատել սովորելով: ընդգրկվեցի Գեղարվեստի աշխատանքային ջոկատում, որի շնորհիվ ձևավորվեց   արվեստի այլ  ճյուղերի նկատմամբ սեր ու հետաքրքրություններ բացահայտելու իմ մեջ:
Ամառն իզուր չի անցնի: Վստահ եմ գտել եմ իմ զբաղմունքը՝ աշխատանքը, որը հասցրել եմ սիրել: Քանդակագործություն, որ մինչև օրս չեմ սիրել, անգամ ձեռքս կավ չէի վերցրել, այսօր ես արդեն ունեմ կավից պատրաստված իմ ստեղծագործությունը:  Ուրախ եմ, որ կա հնարավորություն դրսևովելու և ինքդ քեզ ճանաչելու: Արտ միջավայրը ինձ համար նոր հարթակ է:

IMG_20160603_120536

Այսօրվա նկարումս գույները աննակարգրելի վառ էին

img_1896.jpgԱյսօր գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում տեղի ունեցավ շրջանավարտների` մեր «Վեջին ակորդ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ես ներկայացրել էի իմ երկու տարվա աշխատանքներից ամենասիրելիները: Չնայած որ, իմ աշխատանքների մի փոքր մասն էր` նրանց մեջ ես դրել եմ իմ ողջ սերը: Ներակացրել էի ութ նկար՝ հիմնականում օպ արտ և աբստրակցիոնիզմ ոճում: Նկարներումս հիմնականում գերակշռում են սև և սպիտակ գույները՝ ես դրանցում տեսել եմ լույս և ստվերը: Չեմ կարողանում այսօրվա տպավորությունները հանձնել թղթին, այ եթե ասեին նկարի զգացողություններդ, ապա նկարումս կլիներ դեղինը,կլիներ վառ կարմիրը, լույսը կգերիշխեր իմ այսօրվա նկարում: Համոզված եմ, որ «Վեջին ակորդ»-ը տանելու է դեպի նոր սանդուխք ու բաձրանալու եմ վեր ու վեր: Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին Կարեն Մկրտչյանին, Գագիկ Չարչյանին, Արման Գրիգորյանին: Հպարտ եմ, որ նրանց նման մարդիկ են եղել իմ ուսուցիչը: Չգիտեմ էլ ինչ բառերով շնորհակալություն հայտնեմ տիար Բլեյանին, որ ստեղծել է այս մոլորակը՝ ներկապնակի ամենավառ գույներով լցված:

Ես եմ … #5

Ես եմ … #5

collage-3-768x261